Թոփ-5 լիգաներ. Պաշտպանների հաշվարկում գոլային փոխանցումների առաջատարը

Թոփ-5 լիգաներ. Պաշտպանների հաշվարկում գոլային փոխանցումների առաջատարը

«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ժորդի Ալբան հերթական գոլային փոխանցումն է կատարել Լա լիգայի 15-րդ տուրի՝ «Սելտայի» հետ խաղում (2:2):

«Squawka»-ն հաշվարկել է, որ վերջին երեք մրցաշրջաններում կատալոնացին թոփ-առաջնությունների ամենաշատ գոլային փոխանցում կատարող պաշտպանն է: Լուիս Սուարեսին հասցեագրած ասիստը 17-րդն էր նշված ժամանակահատվածում:

Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում 28-ամյա ֆուտբոլիստը գոլային փոխանցում է կատարում միջինը երկու խաղը մեկ: Նա 12 հանդիպումներում արդեն 6 ասիստ է գրանցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում