Նադալը ճանաչվել է Իսպանիայի պատմության լավագույն մարզիկ

Նադալը ճանաչվել է Իսպանիայի պատմության լավագույն մարզիկ

Թենիսիստ Ռաֆայել Նադալը «As» պարբերականի կողմից ճանաչվել է Իսպանիայի պատմության լավագույն մարզիկ:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մադրիդի քաղաքապետարանում,- հայտնում է թերթի պաշտոնական կայքը: 31-ամյա մարզիկին մրցանակը հանձնել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI:

Հիշեցնենք, որ Նադալն իր կարիերայի ընթացքում դարձել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 16-ակի չեմպիոն: Նա նաև երկու անգամ հաղթել է Օլիմպիական խաղերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում