Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջադիմել է 6 տեղով

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջադիմել է 6 տեղով

ՖԻԲԱ-ն հրապարակել է բասկետբոլի ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին առաջադիմել է 6 տեղով և այժմ զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը:

Եվրոպայի 2021 թվականի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը նոյեմբերին անցկացրել է 2 հանդիպում: Նիկշա Բացվևիչի սաները հյուրընկալվելիս 80:63 հաշվով հաղթել էին Ալբանիային, իսկ Երևանում 71:78 հաշվով զիջել էին Դանիայի ընտրանուն: Ալբանացիները վարկանիշային աղյուսակի 81-րդ տեղում են, իսկ Դանիան՝ 71-րդ:

Վարկանիշային աղյուսակի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում