Հսկայական տուգանքի հավանականություն` Նեյմարի ու Մբապեի տրանսֆերների պատճառով

Հսկայական տուգանքի հավանականություն` Նեյմարի ու Մբապեի տրանսֆերների պատճառով

ՈւԵՖԱ-ն կարող է «Պարի Սեն Ժերմենին» տուգանել ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտելու համար: Պատճառը հարձակվողներ Նեյմարի ու Կիլիան Մբապեի տեղափոխություններն են, համապատասխանաբար, «Բարսելոնայից» ու «Մոնակոյից»:

«L’Equipe»-ն վստահեցնում է, որ փարիզցիների տուգանքը կարող է կազմել 75 միլիոն եվրո: Ֆրանսիական ակումբին պարտադրելու են այդ գումարը վճարել մինչև 2018 թվականի հունիսի 30-ը: Դեկտեմբերի 7-ին կկայանա ՊՍԺ-ի ֆինանսական հարցերի շուրջ ՈւԵՖԱ-ի նիստը: Հրավիրված են լինելու նաև փարիզցիների ղեկավարները, որպեսզի բացատրություն տան:

Հիշեցնենք, որ ամռանը Նեյմարի տեղափոխության համար ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է վճարել, իսկ Մբապեին վարձակալել է մեկ տարով` ամբողջական տրանսֆերը 180 միլիոնով գնելու պարտավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում