«Բավարիա» – ՊՍԺ խաղի մեկնարկային կազմերը

«Բավարիա» – ՊՍԺ խաղի մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Բավարիան» ընդունելու է «Պարի Սեն Ժերմենին»: Երկու ակումբների մամուլի ծառայությունները հրապարակել են մեկնարկային կազմերը.

«Բավարիա» – Ուլրայխ, Ալաբա, Հումելս, Զյուլե, Կիմիխ, Ռուդի, Տոլիսո, Խամես, Ռիբերի, Կոման, Լևանդովսկի։

ՊՍԺ – Արեոլա, Կուրզավա, Տյագո Սիլվա, Մարկինյոս, Դանի Ալվես, Ռաբիո, Վերատի, Դրաքսլեր, Նեյմար, Մբապե, Կավանի ։

Այս պահին փարիզցիները վաստակել են 15 միավոր, իսկ մյունխենցիները` 12: Խմբում առաջին տեղը գրավելու համար «Բավարիային» հարկավոր է հաղթել 4 գնդակի տարբերությամբ: Երկրորդ տուրի մրցավեճում Ունաի Էմերիի թիմն առավելության էր հասել 3:0 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում