Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդ» – ԲԿՄԱ խաղի մեկնարկային կազմերը

Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդ» – ԲԿՄԱ խաղի մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Երկու ակումբների մամուլի ծառայությունները հրապարակել են մեկնարկային կազմերը:

Անգլիական թիմի հայտացուցակից կրկին բացակայում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 

«Մանչեսթեր Յունայթեդ» – Ռոմերո, Շոու, Սմոլինգ, Լինդելյով, Վալենսիա, Էրրերա, Բլինդ, Պոգբա, Մատա, Ռաշֆորդ, Լուկակու։

ԲԿՄԱ – Ակինֆեև, Նաբաբկին, Իգնաշևիչ, Վասին, Վ. Բերեզուցկի, Ֆերնանդես, Կուչաև, Գոլովին, Ձագոև, Վիտինյո, Չալով։

«Կարմիր սատանաները» փլեյ-օֆֆի ուղեգիր չեն նվաճի, եթե խոշոր հաշվով պարտվեն ռուսներին ու նմանատիպ արդյունքով «Բազելը» հաղթի «Բենֆիկային»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում