Մխիթարյան. Ռոստովում Զլատանը հասկացավ, որ այնտեղ աստվածը ես եմ

Մխիթարյան. Ռոստովում Զլատանը հասկացավ, որ այնտեղ աստվածը ես եմ

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքով վավերագրական ֆիլմ է ցուցադրվել Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Ֆիլմի ժամանակ 28-ամյա ֆուտբոլիստը պատմել է իր և Զլատան Իբրահիմովիչի հարաբերությունների մասին:

«Զլատանը ծանր բնավորություն ունի և ոչ բոլորն են հարմարվում նրան: Մարդիկ չեն հասկանում նրա կատակները և խոսքերը, բայց ես առաջին օրվանից նրա հետ հիանալի հարաբերություններ ունեմ: Նույնիսկ այն ժամանակ, երբ նա վնասվածքից Մանչեսթերում չէր ապաքինվում, մենք կապի մեջ էինք, շփվում էինք:

Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչն իրեն աստված է համարում: Սակայն երբ «Մանչեսթեր Յունայթեդը» ժամանեց Ռոստով, նրան ասացի. «Տեսնո՞ւմ ես, ով է այստեղ աստվածը»: Կատակում եմ:  Պարզապես քաղաքում շատ հայեր կային, և բոլորն իմ անունն էին վանկարկում: Դրանից հետո նա հասկացավ, որ այնտեղ այլ աստված էլ կա, և դա ես եմ»,- ասել է Հենրիխը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում