ՉԼ․ «Բավարիան» հաղթեց ՊՍԺ-ին, բայց ոչ անհրաժեշտ հաշվով (տեսանյութ)

ՉԼ․ «Բավարիան» հաղթեց ՊՍԺ-ին, բայց ոչ անհրաժեշտ հաշվով (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ արդեն հայտնի էր, որ B խմբից պայքարը շարունակելու են «Պարի Սեն Ժերմենը» և «Բավարիան»։ Վերջին տուրի միակ ինտրիգը խմբի առաջին հորիզոնականն էր․ մյունխենյան թիմն առաջին տեղով փլեյ-օֆֆ դուրս գալու համար պետք է սեփական հարկի տակ 4 գնդակի տարբերությամբ առավելության հասներ, քանի որ թիմերի առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 3։0 հաշվով։

Յուպ Հայնկեսի սաներին հաջողվեց հաղթել, բայց ոչ անհրաժեշտ հաշվով՝ 3։1։ Առաջին կեսից հետո Ռոբերտ Լևանդովսկու և Կորենտին Տոլիսոյի գոլերի շնորհիվ մյունխենցիները հաղթում էին 2։0 հաշվով։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Կիլիան Մբապեն խփեց հյուրերի համար կարևոր գնդակը, իսկ մնացած ժամանակահատվածում «Բավարիան» կարողացավ միայն երրորդ գոլը խփելը․ դուբլ ձևակերպեց Տոլիսոն։

Խմբի մյուս խաղում «Անդերլեխտը» Յոզո Շիմունովիչի ինքնագոլի արդյունքում նվազագույն հաշվով հաղթեց «Սելտիկին»։ Այս պարտությունը «Սելտիկին» չխանգարեց խմբում զբաղեցնել երրորդ հորիզոնականը և պայքարը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում շարունակելու հնարավորություն ստանալ։

Այսպիսով, B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ վերջնական տեսքը․

  1. «Պարի Սեն Ժերմեն» – 15 միավոր
  2. «Բավարիա» – 15
  3. «Սելտիկ» – 3
  4. «Անդերլեխտ» – 3

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
B խումբ

«Բավարիա» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 3։1
Գոլերը՝ Լևանդովսկի 8՛, Տոլիսոն 37՛, 69՛ – Մբապե 50՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

«Սելտիկ» – «Անդերլեխտ»՝ 0։1
Գոլը՝ Շիմունովիչ 67՛ / ինքնագոլ

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում