Խոշոր անակնկալներ չեղան․ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բազելը» շարունակում են պայքարը (տեսանյութ)

Խոշոր անակնկալներ չեղան․ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բազելը» շարունակում են պայքարը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։ Հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց Վիտինյոն, իսկ երկրորդ կեսում «կարմիր սատանաներից» աչքի ընկան Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռաշֆորդը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել այս խաղին։

A խմբի մյուս խաղում «Բազելը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Բենֆիկայի» դարպասը։ Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» խմբային փուլում վաստակեց 15 միավոր և փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին տեղով։ Երկրորդ տեղով պայքարը շարունակում է «Բազելը», որը վաստակեց 12 միավոր։ ԲԿՄԱ-ն (9 միավոր) հանդես կգա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, իսկ ահա «Բենֆիկան» լիովին ձախողվեց՝ 0 միավոր։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» – ԲԿՄԱ՝ 2։1
Գոլերը՝ Լուկակու 64՛, Ռաշֆորդ 66՛ – Վիտինյո 45՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

«Բենֆիկա» – «Բազել»՝ 0։2
Գոլերը՝ Էլյունուսի 5՛, Օբերլին 65՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում