Նզոնզի. Այլևս կապ չունեմ «Սևիլյայի» հետ, ապագաս այլ թիմում է

Նզոնզի. Այլևս կապ չունեմ «Սևիլյայի» հետ, ապագաս այլ թիմում է

«Սևիլյայի» կիսապաշտպան Ստիվեն Նզոնզին մեկնաբանել է իսպանական ակումբի հետ ունեցած խնդիրներն ու խոսել իր ապագայի մասին: 29-ամյա ֆուտբոլիստը վիճաբանել է անդալուսցիների մարզչական շտաբի հետ, և ակումբը որոշել է նրան տրանսֆերի հանել:

«Իմ ապագան ուրիշ թիմում է: Հուսով եմ` դեկտեմբերը հնարավորինս շուտ կավարտվի: «Սևիլային» հաջողություն եմ մաղթում Չեմպիոնների լիգայում, բայց թիմի հետ այլևս կապ չունեմ: Տխուր եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց: Հունվարին «Սևիլյայում» իմ ժամանակը կավարտվի»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նզոնզին մեկնել է Լոնդոն, որտեղ բանակցել է «Արսենալի» ու «Էվերթոնի» ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում