Հայտնի են դարձել Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները

Հայտնի են դարձել Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները

Դեկտեմբերի 6-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2018-2019թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվել է 13-րդ խմբում: Նրա մրցակցիները կլինեն Խորվաթիայի, Իտալիայի և Անդորրայի հավաքականները:

Խմբային մրցաշարը կանցկացվի Խորվաթիայում` 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում