«Մանչեսթեր Յունայթեդն» ակումբի պատմության ռեկորդ է գրանցել

«Մանչեսթեր Յունայթեդն» ակումբի պատմության ռեկորդ է գրանցել

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին:

«Կարմիր սատանաների» համար դա բոլոր մրցաշարերում 40-րդ անընդմեջ տնային խաղն էր, որոնցում նրանք չեն պարտվում: Դա ակումբի պատմության ռեկորդի կրկնությունն է:

Վերջին անգամ «Օլդ Թրաֆորդում» Ժոզե Մոուրինյուի թիմը պարտվել է 2016 թվականի սեպտեմբերի 10-ին, երբ 1:2 հաշվով զիջել է «Մանչեսթեր Սիթիին»:

Ուշագրավ է, որ ՄՅՈւ-ն ակումբային բացարձակ ռեկորդը կարող է սահմանել հենց «քաղաքայինների» դեմ առաջիկա մրցավեճում, որը կայանալու է Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում