Մխիթարյան. Հայաստանի գլխավոր դեսպանը ոչ թե ես եմ, այլ Շառլ Ազնավուրը

Մխիթարյան. Հայաստանի գլխավոր դեսպանը ոչ թե ես եմ, այլ Շառլ Ազնավուրը

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Հայաստանի համար արտասահմանում իր նշանակության մասին:

«Հայաստանի գլխավոր դեսպանը ոչ թե ես եմ, այլ Շառլ Ազնավուրը: Այն, ինչ նա անում է Հայաստանի համար, շատ ավելին է, քան ես: Կան մարդիկ, ովքեր չեն հետաքրքրվում ֆուտբոլով, բայց հետևում են մշակույթին: Այդ մարդկանց ավելի հոգեհարազատ է Ազնավուրը:

Ինձ համար ամենակարևորը հնարավորինս շատ տիտղոսներ նվաճելն է, որովհետև կարիերայի վերջում հիշում են, թե դու ինչ ես հաղթել:

Եթե անուն ես հանում, հետո այն քեզ համար է աշխատում: Աշխատում եմ հնարավորինս համապատասխանել իմ անվանը, որպեսզի հետագայում մարդիկ հիշեն ինձ ու միայն լավը խոսեն»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում matchtv.ru-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում