Գվարդիոլան Սարիին խոստացել է հաղթել «Շախտյորին»

Գվարդիոլան Սարիին խոստացել է հաղթել «Շախտյորին»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Շախտյորի» դեմ խաղում «Մանչեսթեր Սիթին» ամեն ինչ անելու է հաղթանակ տոնելու համար: Այդ մասին «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրցիո Սարին ասել է «Sky Sport Italia»-ի հետ զրույցում:

Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաղորդագրություն է ուղարկել իտալացուն, որում խոստացել է հաղթել ուկրաինացիներին, որպեսզի «աձուրին» փլեյ-օֆֆ մտնելու հնարավորություն ստանա:

1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար «Նապոլիին» հարկավոր է Հոլանդիայում առավելության հասնել «Ֆեյենորդի» նկատմամբ և հուսալ, որ «քաղաքայիններն» արտագնա մրցավեճում պարտության կմատնեն «հանքափորներին»:

Հիշեցնենք, որ «C» խմբում «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 15 միավոր և վաղուց ապահովել առաջին հորիզոնականը: «Շախտյորն» ունի 9 միավոր, իսկ «Նապոլին»` 6: «Ֆեյենորդի» հաշվին գրանցված է 0 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում