«El Chiringuito». «Ռեալն» ու «Ինտերը» համաձայնեցրել են Իկարդիի տրանսֆերը

«El Chiringuito». «Ռեալն» ու «Ինտերը» համաձայնեցրել են Իկարդիի տրանսֆերը

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն: Լրագրող Պիպի Էստրադան «El Chiringuito» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ակումբները համաձայնեցրել են արգենտինացու տրանսֆերը:

«Սերուցքայինները» 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարելու են 80 միլիոն եվրո: Եվս 12 միլիոն նախատեսված է լինելու որպես հնարավոր պարգևավճար: Հարձակվողը տարեկան ստանալու 9 միլիոն եվրո աշխատավարձ: Սպասվում է, որ Իկարդին «Ռեալի» համար բուժզննում կանցնի դեկտեմբերի վերջին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ արգենտինացին հայտարարել էր, որ նրան ամեն ինչ գոհացնում է «Ինտերում» և մտադիր չէ այլ թիմ տեղափոխվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում