Սուարեսը գնում է Բենզեմայի հետքերով, Ալկասերը պատրաստ է փոխարինել նրան (ծաղրանկար)
06/12/2017 21:25
Նմանատիպ
Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի մասին է:
Ուրուգվայցին անհաջող մրցաշրջան է անցկացնում, ինչպես ցուցադրած խաղով, անպես էլ գոլային արդյունավետությամբ: Աստղային հարձակվողը 17 խաղում ընդամենը 6 գոլ է խփել: Չեմպիոնների լիգայի 6 մրցավեճում նա աչքի չի ընկել: Փոխարենը, կատալոնացիների մյուս հարձակվող Պակո Ալկասերը 9 հանդիպումներում արդեն 5 գոլ է հեղինակել և պատրաստ է փոխարինել Լուիսին:
Մոմանին Սուարեսին ներկայացնում է ծերուկի կերպարում, ով սխալմամբ սկսել է կարդալ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի` «Ինչպես գոլ խփել» գիրքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում