«Պորտուն» հաղթեց «Մոնակոյին» ու մտավ փլեյ-օֆֆ, «Լեյպցիգի» ցավալի պարտությունը (տեսանյութ)

«Պորտուն» հաղթեց «Մոնակոյին» ու մտավ փլեյ-օֆֆ, «Լեյպցիգի» ցավալի պարտությունը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի G խմբում երկրորդ տեղը գրավելու և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար «Պորտուին» հարկավոր էր սեփական հարկի տակ հաղթել հետնապահ «Մոնակոյին», ինչը հաջողվել է: Գոլառատ խաղում «վիշապներն» առավելության են հասել 5:2 հաշվով:

Պորտուգալացիների կազմում դուբլ է գրանցել Վենսան Աբուբակարը (9, 33 րոպեներ), մեկական անգամ էլ աչքի են ընկել Յասին Բրաիմին (45), Ալեքս Տելեսը (65) և Տիկինյո Սոարեշը (88): Լեոնարդու Ժարդիմի թիմը պատասխանել է Կամիլ Գլիկի (61, 11 մետրանոց) և Ռադամել Ֆալկաոյի (78) գնդակներով: Վերջինս գրավել էիր նախկին թիմի դարպասը:

38-րդ րոպեից թիմերը 10 ֆուտբոլիստներով են մնացել: Միմյանց հարվածելու համար կարմիր քարտ են ստացել տանտերերի պաշտպան Ֆիլիպեն ու հյուրերի կիսապաշտպան Ռաշիդ Գեզալը:

Տեսանյութ

Զուգահեռաբար ընթացող խաղում «Լեյպցիգին» հարկավոր էր հաղթել առաջն տեղն ապահոված «Բեշիկթաշին» և սպասել «Պորտուի» սայթաքմանը: Երկու սցենարներն էլ հակառակ ընթացքն են ունեցել: Գերմանացիները տանը 1:2 հաշվով պարտվել են թուրքերին:

10-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով հյուրերին առաջ է մղել Ալվարո Նեգրեդոն: «Ցլերի» հսկայական ճնշումը 87-րդ րոպեին ավարտվել է Նաբի Կեյտայի գոլով: Ընդամենը երեք րոպե անց 10 ֆուտբոլիստով (82-րդ րոպեին կարմիր քարտ` Շտեֆան Իլզանկեր) հանդես եկող «Լեյպցիգը» գոլ է բաց թողել Տալշիկայից:

Տեսանյութ

«Բեշիկթաշը» (14 միավոր) և «Պորտուն» (10) մտան փլեյ-օֆֆ, «Լեյպցիգը» (7) կխաղա Եվրոպա լիգայում, իսկ «Մոնակոն» (2) դուրս մնաց եվրագավաթներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում