Կոուտինյոյի առաջին հեթ-տրիկը «Լիվերպուլում»

Կոուտինյոյի առաջին հեթ-տրիկը «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն երեք գոլ է խփել «Սպարտակի» դեմ Չեմպիոնների լիգայն խմբային փուլի տնային խաղում (7:0):

25-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է հեթ-տրիկի հեղինակ դարձել մերսիսայդցիների կազմում: Բրազիլացին աչքի է ընկել 11-մետրանոցից, մոտ տարածությունից կատարած հարվածով և անդրադարձի օգնությամբ:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Լիվերպուլում» է հանդես գալիս 2013 թվականից: Այս ընթացքում նա 147 խաղի է մասնակցել, որոնցում 41 գոլ է հեղինակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում