Ռոուզը ներողություն է խնդրել թիմակիցներից

Ռոուզը ներողություն է խնդրել թիմակիցներից

«Քլիվլենդի» խաղարկող Դերիք Ռոուզը վերադարձել է թիմ: Ամերիկացին հերթական վնասվածքից հետո ինքնակամ հեռացել էր «Կավալերսից» ու մտադիր է եղել ավարտել կարիերան:

«Դերիքը վերադարձել է և ցանկանում էր ներողություն խնդրել թիմից՝ չնայած դրա կարիքը չկար: Ռոուզը շատ էր ուզում նման նախաձեռնությամբ հանդես գալ: Նա ինձ հարցրեց, թե արդյոք կարող է թիմակիցների հետ խոսել առավոտյան մարզումից առաջ: Տղաներն ուրախությամբ լսեցին նրան: Բոլորն ուրախ են, որ նա վերադարձել է»,- «Կավսի» գլխավոր մարզիչ Տայրոն Լյուի խոսքերն է մեջբերում AFP-ը:

Հիշեցնենք, որ NBA-ի նախկին ամենաարժեքավոր բասկետբոլիստն (MVP) ընթացիկ մրցաշրջանից առաջ է միացել «Կլիվլենդին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում