«Միլանը» լուրջ տուգանքի է ենթարկվելու. ՈւԵՖԱ-ն չի ընդունել նրանց ծրագիրը

«Միլանը» լուրջ տուգանքի է ենթարկվելու. ՈւԵՖԱ-ն չի ընդունել նրանց ծրագիրը

ՈւԵՖԱ-ն մերժել է «Միլանի»` ֆինանսական ֆեյր-փլեյի շուրջ համաձայնության դիմումը: Այդ մասին տեղեկանում ենք «La Gazzetta dello Sport»-ից:

«Ռոսոներին» ակումբի զարգացման բազմամյա ծրագիր է ներկայացրել ՈւԵՖԱ-ին, որի իրագործումից հետո կհարթվեին նրանց ֆինանսական խնդիրները: Եվրոպական ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան մերժել է այդ ծրագիրը՝ այն համարելով անիրագործելի:

Դա նշանակում է, որ ֆինանսական ֆեյր-փլեյի օրենքները խախտելու համար «Միլանը» լուրջ տուգանքի է ենթարկվելու:

Հիշեցնենք, որ տրանսֆերային ավոլորդ ծախսերի համար հսկայական տուգանք է սպառնում նաև ՊՍԺ-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում