Լեոնարդոն 2 ամիս անց պաշտոնանկ է արվել

Լեոնարդոն 2 ամիս անց պաշտոնանկ է արվել

Ճանաչված մարզիչ Լեոնարդոն հեռացվել է «Անթալյասփորի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այդ մասին հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:

«Միլանի» նախկին մարզիչը պաշտոնանկ է արվել ընդամենը 2 ամիս ու10 օր աշխատելուց հետո: Նրա գլխավորությամբ «Անթալյասփորը» 10 խաղ է անցկացրել, որոնցում 4 հաղթանակ է տոնել: Թուրքիայի առաջնությունում այդ թիմը զբաղեցնում է 13-րդ տեղը:

Հիշեցնենք, որ «Անթալյասփորում» են հանդես գալիս Սամուել Էտո’Օն և Մայկոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում