Բրյուսելը զրկվել է Եվրո-2020-ից. հայտնի են խմբային փուլի քաղաքները

Բրյուսելը զրկվել է Եվրո-2020-ից. հայտնի են խմբային փուլի քաղաքները

2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հայտնի են դարձել խմբային մրցաշարի քաղաքների անունները:

Եվրո-2020-ից զրկվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելը, որը չի կարողացել համաձայնության հասնել նոր մարզադաշտի կառուցման շուրջ:

Այդ պատճառով Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա նախատեսվածից 4 խաղ ավելին:

Հրապարակվել են խմբերը` ըստ քաղաքների.

A խումբ – Հռոմ և Բաքու

B խումբ – Սանկտ Պետերբուրգ և Կոպենհագեն

C խումբ – Ամստերդամ Բուխարեստ

D խումբ – Լոնդոն և Գլազգո

E խումբ – Բիլբաո և Դուբլին

F խումբ – Մյունխեն և Բուդապեշտ

Բացման խաղը կայանալու է Հռոմում, իսկ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը` Լոնդոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում