Կարվախալը որակազրկվել է միտումնավոր դեղին քարտ ստանալու համար

Կարվախալը որակազրկվել է միտումնավոր դեղին քարտ ստանալու համար

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը բաց է թողնելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը:

Իսպանացին պատժվել է խմբային մրցաշարի 5-րդ տուրի՝ ԱՊՕԵԼ-ի դեմ մրցավեճում (6:0) միտումնավոր դեղին քարտ ստանալու համար: Պաշտպանն այնքան է ձգձգել եզրային նետումը, մինչև մրցավարը նրան դեղին քարտ է ցույց տվել:

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն 25-ամյա ֆուտբոլիստին որակազրկել է երկու խաղով:

Այդ հանդիպումներից առաջինը, որը խմբային փուլում Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ էր (3:2), նա արդեն բաց է թողել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում