Սանդրո Վագները տեղափոխվում է «Բավարիա»

Սանդրո Վագները տեղափոխվում է «Բավարիա»

Գերմանիայի հավաքականի ու «Հոֆենհայմի» կենտրոնական հարձակվող Սանդրո Վագները կարիերան շարունակելու է «Բավարիայում»: Այդ մասին հայտնել է Զինսհայմը ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը:

«Չեմ կարծում, թե կարիք կա ստելու այս հարցի շուրջ: Սպասվում է, որ Վագների տեղափոխությունը կձևակերպվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում»,- գերմանացու խոսքն է մեջբերում goal.com-ը:

30-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 11 խաղում 4 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել: Եվրոպա լիգայում գերմանացին 3 հանդիպումներում 1 գնդակ է հեղինակել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Ավելի վաղ «Բավարիայի» ղեկավար խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հայտարարել էր, որ «Հոֆենհայմը» չափազանց մեծ գումար է պահանջում Վագների տրանսֆերի համար:

Հիշեցնենք, որ Սանդրոն «Բավարիայի» սանն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում