Պատմության մեջ առաջին անգամ ղազախական թիմը` եվրագավաթների փլեյ-օֆֆում

Պատմության մեջ առաջին անգամ ղազախական թիմը` եվրագավաթների փլեյ-օֆֆում

Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Սլավիայի» նկատմամբ տոնած հաղթանակի (1:0) շնորհիվ «Աստանան» պատմական նվաճման է հասել: Նախկինում երբեք ղազախական ակումբները հանդես չէին եկել եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլում:

Վերջին խաղում «Աստանային» միայն հաղթանակ էր հարկավոր Չեխիայում, և նրանք կարողացել են անհրաժեշտ արդյունքին հասնել: Խմբում առաջին տեղը գրավել է «Վիլյառեալը»:

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում իրենց առաջիկա մրցակցին «դեղնակապույտները» կիմանան դեկտեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ Ղազախստանն ՈւԵՖԱ-ի անդամ է դարձել 2002 թվականին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում