Պերես. «Ռեալում» Նեյմարն ավելի հեշտությամբ կստանար «Ոսկե գնդակը»

Պերես. «Ռեալում» Նեյմարն ավելի հեշտությամբ կստանար «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կճանաչվի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, եթե տեղափոխվի «Արքայական ակումբ»:

««Ռեալում» Նեյմարին ավելի հեշտ կլինի նվաճել «Ոսկե գնդակը»: Այս ակումբն ընդունակ է մեծագույն ֆուտբոլիստներին տալ այն ամենը, ինչ նրանց հարկավոր է: Բոլորը գիտեն, որ ժամանակին արդեն փորձել եմ ձեռք բերել Նեյմարին»,- իսպանացու խոսքն է մեջբերում marca.com-ը:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը 2017 թվականի «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքում զբաղեցրել է երրորդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում