Գատուզո. «Միլանի» ֆուտբոլիստները հոգեբանական խնդիր ունեն

Գատուզո. «Միլանի» ֆուտբոլիստները հոգեբանական խնդիր ունեն

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն դժգոհություն է հայտնել իր թիմից:

«Այնպիսի տպավորություն ունեմ, որ հենց ինչ-որ վատ բան է պատահում, օրինակ գոլ բաց թողնելը, թիմը պարզապես անհետանում է: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Երևում է` ֆուտբոլիստները հոգեբանորեն չեն կարողանում դիմանալ: Դա խնդիր է: Պետք է այլ կերպ պատրաստվենք հանդիպումներին:

Երբ խաղում ես «Միլանի» խաղաշապիկով, պետք է հարգես այն: Ինձ համար ցավալի է, որ հիմա այդպես չէ: «Միլանը» պետք է փոխի ներկայիս բացասական միտումը և մտածելակերպը»,- իտալացու խոսքն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ 39-ամյա մասնագետի գլխավորությամբ «ռոսոներին» երկու խաղ է անցկացրել, որոնցում հաղթանակ չի տոնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում