ՉԼ. Երկրպագուները Ռոնալդուին ընտրել են 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

ՉԼ. Երկրպագուները Ռոնալդուին ընտրել են 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

ՈւԵՖԱ-ն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:

Առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 41 տոկոսը: Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ մրցավեճում (3:2) 32-ամյա ֆուտբոլիստը դարձել էր գոլի հեղինակ:

Ընդամենը երեք տոկոս ձայնով հետ է մնացել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել Մոսկվայի «Սպարտակի» դեմ խաղում (7:0):

Լավագույն եռյակը եզրափակել է Բավարիայի կիսապաշտպան Կորենտեն Տոլիսնոն (8 %): Ֆրանսիացին ՊՍԺ-ի հետ հանդիպման (3:1) ժամանակ դուբլ է ձևակերպել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում