Գվարդիոլա. Ես ու Մոուրինյուն մեկ նմանություն ունենք

Գվարդիոլա. Ես ու Մոուրինյուն մեկ նմանություն ունենք

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք դերբիից առաջ խոսել է մրցակցի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին: 

«Մենք մեկ նմանություն ունենք: Ես տիտղոսներ նվաճելու ճիշտ այնպիսի մոլուցք ունեմ, ինչպես Մոուրինյուն: Այդ հարցում մենք երկվորյակներ ենք»,- նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կատալոնացին։

Նշենք, որ մարզչական 9 տարիների ընթացքում Գվարդիոլան 21 տիտղոս է նվաճել: «Յուրահատուկի» թիմերը 17 տարիների ընթացքում 25 տիտղոսի են արժանացել:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա դեկտեմբերի 10-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում