Աբրահամ Խաշմանյանը հեռացել է «Ալաշկերտից»

Աբրահամ Խաշմանյանը հեռացել է «Ալաշկերտից»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը չի շարունակելու աշխատանքն այդ թիմի հետ: Երևանցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է` դեկտեմբերի 2-ին լրացել են մարզչական շտաբի բոլոր անդամների պայմանագրերի ժամկետները:

«Ալաշկերտի» ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և մարզիչ Աշոտ Գրիգորյանի համաձայնագրերը: Վերջիններս, ամենայն հավանականությամբ, տեղափոխվելու են Կարագանդայի «Շախտյոր»:

Միևնույն ժամանակ, մարզչական շտաբում ընդգրկված Արկադի Չիլինգարյանը, Արմեն Տոնոյանը և Արմեն Կիրակոսյանը կշարունակեն մարզել Հայաստանի չեմպիոնին: Նրանց հետ նոր պայմանագրեր են կնքվելու:

«Ալաշկերտի» նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում