«Տոտենհեմը» հաղթեց «Սթոք Սիթիին», Քեյնը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Տոտենհեմը» հաղթեց «Սթոք Սիթիին», Քեյնը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Տոտենհեմը» 5։1 հաշվով առավելության հասավ «Սթոք Սիթիի» նկատմամբ և ընդհատեց առաջնությունում առանց հաղթանակների շարքը (4 հանդիպում)։

Մաուրիսիո Պոչետինոյի սաներից մեկական գոլ խփեցին Սոն Հին Մինը և Կրիստիան Էրիկսենը, դուբլ ձևակերպեց Հարի Քեյնը, բացի այդ հյուրերից երկու գոլ խփեց Ռայան Շոուկրոսը՝ նախ գնդակն ուղարկելով սեփական դարպասը, ապա մրցակցի։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 28 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Սթոք Սիթին» 16 միավորով 15-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր

«Տոտենհեմ» – «Սթոք Սիթի»՝ 5։1
Գոլերը՝ Շոուկրոս 21՛/ինքնագոլ, Հին Մին 53՛, Քեյն 54՛, 65՛, Էրիկսեն 74՛ – Շոուկրոս 80՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում