50+․ Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել

50+․ Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել

Արդեն տեղեկացրել ենք, որ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ռեալը» 5։0 հաշվով հաղթել է «Սևիլյային», իսկ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ։

«Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիրն այդ դուբլի շնորհիվ հերթական նվաճմանն է հասել։ Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, ով 7 տարին անընդմեջ մեկ օրացույցային տարվա ընթացքում ակումբի և հավաքականի կազմում խփում է 50 և ավելի գոլ։ Այս տարի Ռոնալդուն 57 խաղում 51 գոլ է խփել։

Հավելենք, որ 32-ամյա պորտուգալացին լավագույն ցուցանիշը գրանցել է 2013 թվականին, երբ 59 խաղում դարձել է 69 գոլի հեղինակ։

  • 2011 թվական – 60 գոլ
  • 2012 – 63 
  • 2013  – 69 
  • 2014  – 61 
  • 2015 – 57 
  • 2016  – 55 
  • 2017 – 51 (դեռ)
Հետևեք մեզ նաև Telegram-ում