«Վալենսիան» հաղթեց «Սելտային» (տեսանյութ)

«Վալենսիան» հաղթեց «Սելտային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Վալենսիան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ։

«Մեստալյա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց «չղջիկների» լավագույն ռմբարկու Սիմոնե Ձաձան՝ խփելով ընթացիկ առաջնությունում իր 10-րդ գոլը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 46-րդ րոպեին, Յագո Ասպասը վերականգնեց հավասարությունը, իսկ դաշտի տերերի համար հաղթական գոլն արձանագրվեց 81-րդ րոպեին, երբ Դանիել Պարեխոն աչքի ընկավ 11-մետրանոց նշակետից։

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 34 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային», որը տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել, զիջելով 2 միավորով։ «Սելտան» մնաց 18 միավորով՝ 10-րդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում