«Բորուսսիան» պաշտոնանկ է արել Բոշին. հայտնի է նրան փոխարինողի անունը
10/12/2017 15:41
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ գլխավոր մարզիչ Պետեր Բոշը հեռացվել էիր պաշտոնից:
54-ամյա հոլանդացին պաշտոնանկ է արվել վատ արդյունքների համար: Բունդեսլիգայի վերջին 8 խաղում ռուրյան թիմը հաղթանակ չի տոնել և առաջին հորիզոնականից նահանջել է 7-րդ տեղ: Չեմպիոների լիգայում խմբային փուլում դորտմունդցիները 2 միավոր են վաստակել ու ելույթները շարունակելու են Եվրոպա լիգայում:
Բոշին փոխարինելու է «Քյոլնի» նախկին մարզիչ Պետեր Շտեգերը: Վերջինիս «այծերը» պաշտոնանկ էին արել արել դեկտեմբերի 3-ին: Ավստրիացու գլխավորությամբ Գերմանիայի առաջնության 14 տուրում «Քյոլնը» 3 միավոր էր վաստակել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում