Գաբրիել Սարգսյանը հաղթեց «Chess Classic FIDE OPEN» մրցաշարում

Գաբրիել Սարգսյանը հաղթեց «Chess Classic FIDE OPEN» մրցաշարում

Լոնդոնում ավարտվեց «London Chess Classic» գերմրցաշարի շրջանակներում անցկացվող «Chess Classic FIDE OPEN» շախմատի միջազգային մրցաշարը (288 մասնակից, 9 տուր):

Վերջին տուրից հետո միանգամից երեք գրոսմայստեր վաստակեց 7.5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող դարձավ Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրեց ազգային թիմի մեկ այլ անդամ՝ Հրանտ Մելքումյանը, որը մրցաշարի ամբողջ ընթացքում առաջատարի դիրքում էր:

Հայ գրոսմայստերները գերազանցեցին երրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեբաստիան Մազեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում