«London Chess Classic»․ Լևոն Արոնյանը 7-րդ ոչ-ոքին գրանցեց

«London Chess Classic»․ Լևոն Արոնյանը 7-րդ ոչ-ոքին գրանցեց

Լոնդոնում շարունակվում է «London Chess Classic» շախմատի գերմրցաշարը: Յոթերորդ տուրում Լևոն Արոնյանը խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ և յոթերորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց։

Յոթերորդ տուրի արդյունքները՝

Յան Նեպոմնյաշչի – Վիշվանաթան Անանդ՝ 1:0
Մագնուս Կարլսեն – Մայքլ Ադամս՝ 1:0
Սերգեյ Կարյակին – Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 0:1
Լևոն Արոնյան – Հիկարու Նակամուրա՝ 0․5 ։ 0․5
Ֆաբիանո Կարուանա – Ուեսլի Սո՝ 0․5 ։ 0․5

Այժմ Նեպոմնյաշչին և Կարուանան 4․5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Կարլսենը, Վաշյե-Լարգրավն ունեն 4-ական միավոր, Արոնյանը, Նակամուրան և Սոն՝ 3․5-ական, իսկ Անանդը, Կարյակինը և Ադամսը՝ 2․5-ական։

Հավելենք, որ այսօր կայանալիք ութերորդ տուրում Լևոն Արոնյանը խաղալու է Մայքլ Ադամսի հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում