Մանչեսթերյան դերբի․ հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Մանչեսթերյան դերբի․ հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Երևանի ժամանակով 20։30-ին մեկնարկելու է Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի կենտրոնական՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ Թիմերի գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյուն և Խոսեպ Գվարդիոլան դերբիի համար ընտրել են հետևյալ մեկնարկային կազմերը․

«Մանչեսթեր Յունայթեդ»․ Դավիդ դե Խեա – Վալենսիա, Սմոլինգ, Մարկոս Ռոխո, Յանգ, Մատիչ, Անդեր Էրրերա, Ռաշֆորդ, Լինգարդ, Մարսիալ, Լուկակու։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել «կարմիր սատանաների» հայտացուցակում։

«Մանչեսթեր Սիթի»․ Էդերսոն – Ուոկեր, Օտամենդի, Կոմպանի, Դելֆ, Ֆերնանդինյո, Կևին դե Բրյունե, Սիլվա, Սթերլինգ, Սանե, Ժեզուշ։

Հիշեցնենք, որ այս հանդիպումից առաջ «Մանչեսթեր Սիթին» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով երկրորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում