Մերսիսայդյան դերբի․ Ռունիի գոլի շնորհիվ «Էվերթոնը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Մերսիսայդյան դերբի․ Ռունիի գոլի շնորհիվ «Էվերթոնը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում կայացավ մերսիսայդյան դերբին․ «Լիվերպուլը» հյուրընկալեց «Էվերթոնին»։ Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ։

Հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին, բացեց Մոհամեդ Սալահը։ Պատասխան գոլը 77-րդ րոպեին խփեց Ուեյն Ռունին՝ վստահ իրացնելով դաշտի տերերի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։

Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլն» ունի 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Էվերթոնը» 19 միավորով 10-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում