Սուարեսի և Մեսսիի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Սուարեսի և Մեսսիի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։

«Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։ Երկրորդ կեսի միջնամասում՝ 60-րդ րոպեին, դաշտի տերերը մնացին 10 հոգով՝ խաղադաշտից հեռացվեց Դանի Ռաբան։ Թվային առավելություն ստացած կատալոնացիներին հաջողվեց կոտրել «դեղին սուզանավի» դիմադրությունը։ 72-րդ րոպեին հաշիվը բացեց Լուիս Սուարեսը, իսկ 83-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Լիոնել Մեսսին։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 39 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և շարունակում է երկրորդ տեղում գտնվող «Վալենսիային» գերազանցել 5 միավորով։ «Վիլյառեալը» մնաց 21 միավորով՝ վեցերորդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Վիլյառեալ» – «Բարսելոնա»՝ 0։2
Գոլերը՝ Սուարես 72՛, Մեսսի 83՛
Հեռացում՝ Ռաբա 60՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում