«Միլանը» Գատուզոյի գլխավորությամբ առաջին հաղթանակը տոնեց (տեսանյութ)

«Միլանը» Գատուզոյի գլխավորությամբ առաջին հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրոյում» հյուրընկալեց «Բոլոնյային» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջակոմո Բոնավենտուրան, իսկ հյուրերի գոլը խփեց Սիմոնե Վերդին։

Այսպիսով, «Միլանը» նոր մարզիչ Ջենարո Գատուզոյի գլխավորությամբ առաջին հաղթանակը տոնեց և այժմ 24 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ «Բոլոնյան» մնաց 21 միավորով՝ 9-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Միլան» – «Բոլոնյա»՝ 2։1
Գոլերը՝ Բոնավենտուրա 10՛, 76՛ – Վերդի 23՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում