USD
EUR
RUB

ԱՊԼ-ում չեմպիոնական պայքարն ավարտվեց

 
 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում տեղի ունեցավ մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումներից մեկը՝ մանչեսթերյան դերբին, որտեղ «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով առավելության հասավ ՄՅՈւ-ի նկատմամբ:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի». սա ոչ միայն դերբի էր, այլև առաջին երկու հորիզոնականները զբաղեցնող թիմերի պայքար, որտեղ վիճարկվում էր չեմպիոնության հարցը: Այո, դեկտեմբեր ամսին «Մանչեսթեր Սիթիի» նման ակումբը 11 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող ՄՅՈՒ-ին և մի՞թե սխալ կլինի ասել, որ չեմպիոնական պայքարն արդեն ավարտված է: Ցանկացած առումով «Մանչեսթեր Սիթին» գերազանցում է մրցակիցներին: Դա ապացուցում է թիմի ցուցադրած խաղն ու վիճակագրությունը:

Խաղի ընթացքը

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

«Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Սիթի»

Միայն մեկնարկային կազմերին նայելով՝ կարելի է հասկանալ, թե ինչ սցենար է ունենալու հանդիպումը: Պեպ Գվարդիոլան այս խաղում հետաքրքիր քայլ կատարեց՝ կենտրոնական հարձակվողի դիրքում խաղադաշտ դուրս բերելով Գաբրիել Ժեզուսին: Չնայած դրան, «Սիթին» այս խաղն անցկացրեց առանց կենտրոնական հարձակվողի: Որքան էլ զարմանալի է, ոչ էլ կեղծ 9 համար օգտագործեց: Ժեզուսի շնորհիվ հագեցավ հարձակման ձախ եզրը, իսկ մրցակցի տուգանային հրապարակում ոչ ոք չէր հերթապահում: Այս մարտավարության շնորհիվ Գվարդիոլան հանկարծակիի բերեց մրցակցի պաշտպաններին: Դավիդ Սիլվան և Դե Բրույնեն, անընդհատ տեղաշարժվելով, նախ սկսում էին «Սիթիի» գրոհը, իսկ հետո շատ արագ հայտնվում ՄՅՈՒ-ի տուգանային հրապարակում:

Իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում խնդիրները պարզապես ահռելի էին: Չկար Պոգբան, չկար Մխիթարյանը, չկար Մատան: Նրանք այն ֆուտբոլիստներն են, որոնք կարող են անհատական գործողությունների հաշվին օգուտ տալ թիմին: Միայն այս 3 ֆուտբոլիստները կարող են համեմատվել «Սիթիի» տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստների հետ: Ոչ Ռեշֆորդը, ոչ էլ Մարսիալը չեն կարող խաղալ այնպես, ինչպես «Սիթիի» կիսապաշտպանները: Իսկ դրա համար կա երկու պատճառ. առաջինը՝ Մոուրինյուի պահանջներն են, իսկ երկրորդը՝ նրանք տեխնիկապես զիջում են «Սիթիի» վինգերներին: Իհարկե, Մարսիալը տաղանդավոր ֆուտբոլիստ է, ունի փայլուն տեխնիկա, բայց գնդակ կորցնելուց հետո ֆրանսիացին ընդհանրապես չի նահանջում: Բացի այդ, նա հոգեբանորեն ճնշված տեսք է ունենում. երբ մեկ-երկու անգամ փորձում է շրջանցել մրցակցին և ձախողվում է, նրա խաղը լրիվ անհետանում է: Նմանատիպ խնդիր ունի նաև Ռեշֆորդը: Անգլիացի երիտասարդ տաղանդը շատ է չարաշահում անհատական խաղը: Իսկ Մոուրինյուն համառորեն չի ցանկանում օգտագործել նրա լավագույն որակները՝ արագությունը:

Խաղի անհաջողակը

Ռոմելու Լուկակու: Ավելացնելու ոչինչ չկա: Այն խաղը, որը ցուցադրում է Լուկակուն վերջին հանդիպումներում, պարզապես մեկնաբանելու կարիք չունի:

Մոուրինյուի և Գվարդիոլայի հակամարտությունը

Գվարդիոլայի ֆուտբոլը նման է թատերական ներկայացման, որը վայելում ես, հաճույք ես ստանում: Իսկ Մոուրինյուի ֆուտբոլը նման է հայկական սերիալի՝ անիմաստ ձգձգվում է: Նույնիսկ երբ ամեն ինչ արդեն պարզ է, միևնույնն է, այն ձգձգվում է: Նույնն էլ Մոուրինյուի դեպքում է: Նրա թիմն առաջին իսկ րոպեներից դուրս էր եկել խաղադաշտ պաշտպանվելու: Անգամ հաշվի մեջ զիջելու ժամանակ, Մոուրինյուն ոչ մի նոր բան չկարողացավ հաղորդել իր թիմին: Մարտավարությունը նույնն էր, որը ավելի լավ է հնչում ռուսերեն. «Бей вперед – игра придет»: Բայց այս դեպքում ևս, ՄՅՈւ-ի խաղը չստացվեց:

Ժոզե Մոուրինյուին մնում է վերանայել իր ֆուտբոլային հայացքներն ու շարժվել առաջ՝ կենտրոնանալով մնացած մրցաշարերի վրա: ՄՅՈՒ-ն այս պարտությունից հետո դուրս մնաց չեմպիոնական պայքարից:

Միհրան Ալեքսանյան

Լրահոս
Շվեդիա-Անգլիա. Մեկնարկային կազմերը հայտնի են Մեծ հաճույքով եմ եկել Հայաստան. Կաֆու Մեծ պատիվ է Երևանում մասնակցել Լեգենդերի խաղին. Աշխարհի չեմպիոն Կանդելա Թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմական արդյունքի է հասել Ուիմբլդոնի հերթական հաղթանակից հետո Բելգիան պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ հաղթելով Բրազիլիային. Մունդիալ-2018 «Ալաշկերտն» ավարտեց ուսումնամարզական հավաքը Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը Կոլումբիա-Անգլիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Սալահը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ Արգենտինայի մարզիչը կհեռանա Ուրուգվայ-Պորտուգալիա. մեկնարկային կազմերը հայտնի են Ֆրանսիա-Արգենտինա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Ֆրանսիա-Արգենտինա. մեկնարկային կազմերը ՖԻՖԱ-ն դադարեցրել է համագործակցությունը Մարադոնայի հետ. ԶԼՄ-ներ Լևոն Արոնյանը կրկին դուրս մնաց ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակից Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը նվաճեց WBC International Silver գոտին Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարում «Բանանց»-ը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումն Ուզբեկստանի չեմպիոնի հետ Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմենամարտի WBC International Silver գոտու համար Գևորգ Ղազարյանը հեռացել է «Մարիտիմու»-ից Սերբիա-Բրազիլիայի խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին Ֆրանսիան բարդ մրցակից է. Իգուաին Հրանտ Մելքումյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի երկու առաջատարից մեկն է Մունդիալ-2018. ինչ խաղեր կան այսօր Մունդիալի փլեյ-օֆֆում թիմերը կխաղան այլ գնդակով Արգենտինա-Նիգերիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Արգենտինայի վերջին հնարավորությունը. ինչ խաղեր կան այսօր «Ալաշկերտ»-ը հավաք է անցկացնում Մինսկում 5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակը Մատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ Լեհաստան-Կոլումբիա. մեկնարկային կազմերը հայտնի են Ճապոնիա-Սենեգալ խաղն ավարտվեց ոչ-ոքի. H խումբ Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին Մալդինիի, Կրեսպոյի, Բատիստուտայի հետ միասին Անգլիա-Պանամա. մեկնարկային կազմերը հայտնի են Անգլիան ջախջախեց Պանամային. Քեյնը հեթ-տրիկի հեղինակ. G խումբ Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Բելգիան գոլառատ խաղով հաղթեց Թունիսին. G խումբ Մարադոնան քննադատում է Արգենտինայի հավաքականին` ամբողջովին խաղին չնվիրվելու համար
Ամենաընթերցված
website by Sargssyan