«Ռեալի» ձմեռային առաջին տրանսֆերը. հրաժարագնից ավելին է վճարվելու

«Ռեալի» ձմեռային առաջին տրանսֆերը. հրաժարագնից ավելին է վճարվելու

Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարիերան շարունակելու է Մարդիդի «Ռեալում»: Մոտալուտ տրանսֆերի մասին գրում է marca.com-ը:

23-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականի ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ, սակայն «սերուցքայինները» որոշել են նրան ձեռք բերել հունվարին: Տրանսֆերը կազմելու է 25 միլիոն եվրո: Այն 5 միլիոնով ավելին է, քան ֆուտբոլիստի հրաժարագինը: «Արքայական ակումբն» ավելին է վճարելու, որպեսզի լավ հարաբերություններ պահպանի բասկերի հետ: Նրանք նույն քայլին դիմել էին նաև Դանի Սեբալյոսի ու Թեո Էրնանդեսի տեղափոխություննրի ժամանակ:

Կեպան «Ռեալի» հետ կնքելու է 6 տարվա պայմանագիր: 189 սմ հասակ ունեցող դարպասապահի տարեկան աշխատավարձը կազմելու է «մաքուր» (հարկերը վճարելուց) 2,5 միլիոն եվրո:

Լա լիգայի ընթացիկ խաղարկության 14 խաղում Արիսաբալագան 19 գոլ է բաց թողել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում