Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները

Շվեյցարական Նյոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:

Խմբային փուլում երկրորդ և առաջին տեղ գրաված թիմերը բաժանվել են տարբեր զամբյուղների: Փլեյ-օֆֆի այս փուլում բացառված են հանդիպումներ նույն երկրների ներկայացուցիչների ու խմբային փուլում միմյանց հանդիպած մրցակիցների միջև:

1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքում կազմվել են հետևյալ զույգերը.

«Չելսի» – «Բարսելոնա»

«Ռեալ» – «Պարի Սեն Ժերմեն»

«Պորտու» – «Լիվերպուլ»

«Բավարիա» – «Բեշիկթաշ»

«Յուվենտուս» – «Տոտենհեմ»

«Շախտյոր» – «Ռոմա»

«Սևիլյա» – «Մանչեսթեր Յունայթեդ»

«Բազել» – «Մանչեսթեր Սիթի»

Նշենք, որ առաջին խաղերը կայանալու են 2018 թվականի փետրվարի 13-14-ին ու 20-21-ին, իսկ պատասխանները` մարտի 6-7-ին ու 13-14-ին:

Քառորդ եզրափակչի վիճակահանությունն անցկացվելու է մարտի 16-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում