Գվարդիոլա. Ինձ ասում էին, որ ԱՊԼ-ում հնարավոր չէ «Բարսելոնայի» նման խաղալ…

Գվարդիոլա. Ինձ ասում էին, որ ԱՊԼ-ում հնարավոր չէ «Բարսելոնայի» նման խաղալ…

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տոնած արտագնա հաղթանակը (2:1):

«Մարդիկ ինձ ասում էին, որ ԱՊԼ-ում չենք կարող այնպիսի ֆուտբոլ խաղալ, ինչպես «Բարսելոնայում» էր: Բայց դա հնարավոր է, և մենք ապացուցեցինք արդեն: Միշտ մտածում էի, որ դա հնարավոր է: Յուրաքանչյուրը կարող է խաղալ այնպես, ինչպես ցանկանում է: Հենց այդ պատճառով ֆուտբոլն այդքան գեղեցիկ է: Ես երջանիկ եմ, որ մեկնում եմ «Օլդ Թրաֆորդ» ու «Սթեմֆորդ Բրիջ» և այսպիսի ֆուտբոլով հաղթում:

Այս հաղթանակը թիմի ինքնավստահության համար մեծ նշանակություն կունենա: Դեռ շատ դժվարությունների ենք հանդիպելու: Դեկտեմբերին անհնար է չեմպիոն դառնալ, բայց դեռ ամեն ինչ լավ է գնում: Միգուցե, ապրիլին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղից հետո նոր կասեմ, որ արդեն չեմպիոն ենք»,- կատալոնացու խոսքն է մեջբերում skysports.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում