«London Chess Classic». Արոնյանը պարտվել է Կարլսենին (կատարված քայլեր)

«London Chess Classic». Արոնյանը պարտվել է Կարլսենին (կատարված քայլեր)

Անգլիայում կայացել է «London Chess Classic» սուպերմրցաշարի վերջին տուրը: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ ու պարտություն կրել:

Երկար ժամանակ հայ գրոսմայստերն առավելություն է ունեցել, սակայն 34-րդ քալից հետո սկսել է այն կորցնել: Խաղը սրելու Լևոնի` ձի g5 e6 քայլն անօգուտ է եղել, և նորվեգացին շոշափելի առավելություն է ստացել, ապա նաև հաղթել:

Արոնյանը 4 միավորով գրավել է 7-րդ տեղը, իսկ Կարլսենը 5 միավորով կիսել է 3-5-րդ հորիզոնականները:

Կատարված քայլեր

Չեմպիոնական պայքարն ավելի է սրվել: Վերջին տուրում Ֆաբիանո Կարուանան պարտության է մատնել Մայքլ Ադամսին և 6 միավորով հավասարվել Յան Նոպոմնիաշչիի հետ: Վերջինս ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ:

Այսպիսով, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ներկայացնող շախմատիստները չեմպիոնին որոշելու են թայ-բրեյքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում