Կլոպ. Եթե Սալահը գնդակով վազի Բոլտի հետ, կհաղթի նրան
11/12/2017 23:33
Նմանատիպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր թիմի հարձակվող Մոհամեդ Սալահին համեմատել է արագավազքի ութակի օլիմպիական չեմպիոն Ուսեին Բոլտի հետ:
«Սալա՞հն է ավելի արագ, թե՞ Բոլտը: Առաջին մետրերի հաշվարկում վստահ չեմ: 100 մետրանոց տարածությունում, ամենայն հավանականությամբ, Ուսեինը դեռ մի փոքր արագ է: Բայց վազքի ժամանակ նրանց գնդակ տվեք, և Սալահը կհաղթի»,- գերմանացու խոսքն է մեջբերում bbc.com-ը:
Ընթացիկ մրցաշրջանում եգիպտացին մասնակցել է 24 խաղի, որոնցում 19 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում