Վիլաշ Բոաշին փոխարինողը (լուսանկար)

Վիլաշ Բոաշին փոխարինողը (լուսանկար)

«Շանհայ ՍԻՊԳ»-ն հայտարարել է, որ նշանակել է Անդրե Վիլաշ Բոաշի փոխարինողին: Վերջինս հրաժարվել է չինական ակումբի հետ նոր պայամնագիր կնքել և հեռացել է թիմից:

«Շանհայի» նոր գլխավոր մարզիչ է դարձել Վիտոր Պերեյրան: Պորտուգալացին վերջին վեց տարիների ընթացքում մարզել է «Մյունխեն 1860»-ը, «Ֆեներբախչեն», «Օլիմպիակոսը», «Ալ Ահլին» և «Պորտուն»: «Վիշապների» կազմում նա 2010-11թթ. մրցաշրջանում եղել է Վիլաշ Բոաշի օգնականը:

Հիշեցնենք, որ վերջինիս գլխավորությամբ «Շանհայը» դարձել է Չինաստանի փոխչեմպիոն: Այդ թիմի կազմում են հանդես գալիս Հալկը, Օսկարը, Էլկեսոնը և Ռիկարդու Կարվալյուն:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում