«Հադերսֆիլդ» – «Չելսի». Լոնդոնցիները լուրջ կորուստ ունեն
12/12/2017 11:47
Նմանատիպ
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելու է «Հադերսֆիլդին»:
Goal.com-ը տեղեկացնում է, որ լոնդոնցիները խաղին մոտենում է լուրջ կորստով: Հանդիպմանը չի մասնակցելու հարձակվող Ալվարո Մորատան: Իսպանացին մեջքի վնասվածք է ստացել «Վեսթ Հեմի» դեմ նախորդ տուրի մրցավեճում (0:1):
Ծնկի վնասվածքից շարունակում է ապաքինվել Դավիդ Լուիսը, իսկ հիվանդությունից` Դենի Դրինկուոթերը:
«Չելսին» 32 միավորով երրորդ տեղում է, իսկ «Հադերսֆիլդը» 18 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:
Խաղը կկայանա այսօր և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում