«As». Հայտնի է` ով է ձմռանը դառնալու «Բարսելոնայի» առաջին նորեկը

«As». Հայտնի է` ով է ձմռանը դառնալու «Բարսելոնայի» առաջին նորեկը

«Բարսելոնան» կողմնորոշվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կենտրոնական պաշտպանի դիրքի ամրապնդման հարցում: Կատալոնացիները ձեռք են բերելու «Պալմեյրասի» ֆուտբոլիստ Յերի Մինային,- գրում է as.com-ը:

Բլաուգրանան ծրագրել էր կոլումբիացուն գնել 2018 թվականի ամռանը, սակայն Սամուել Ումտիտիի վնասվածքի և Խավյեր Մասկերանոյի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով գործարքը կես տարի շուտ կձևակերպվի:

23-ամյա ֆուտբոլիստի համար «կապտանռնագույները» վճարելու են 9 միլիոն եվրո: «Բարսելոնան» առաջանային իրավունք ունի այդ գումարով ձեռք բերելու 195 սմ հասակ ունեցող պաշտպանին: Տեղափոխության բոլոր հարցերը լուծվելու են մինչև դեկտմբերի վերջը:

Բրազիլիայի ավարտված առաջնությունում Մինան մասնակցել է 15 խաղի, որոնցում 2 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում