Դոնարուման կարող է հեռանալ «Միլանից». Ռայոլայի տարօրինակ խնդրանքը

Դոնարուման կարող է հեռանալ «Միլանից». Ռայոլայի տարօրինակ խնդրանքը

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է այլ թիմ տեղափոխվել:

«Corriere dello Sport»-ը հայտնում է, որ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան «ռոսոներիին» խնդրել է չեղարկել 18-ամյա խաղացողի պայմանագիրը, որը կնքվել է հուլիսին: Որպես պատճառ գործակալը նշել է իտալացու բարոյական վիրավորանքները, որոնք նա պարբերաբար լսում է երկրպագուների կողմից: Նշվում է, որ դարպասապահը «Միլանի» ղեկավարությանը նամակ ուղարկել, որում հաստատել է, որ հոգեբանական ճնշում է զգում:

Նոր համաձայնագրով` Դոնարումայի հրաժարագինը կազմում է 70 միլիոն եվրո, որը Չեմպիոնների լիգայում չհայտնվելու դեպքում նվազելու է մինչև 50 միլիոն: Ժամկետը գործում է մինչև 2021 թվականի ամառը:

Իտալացու ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն ու «Ռեալը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում